Շվարցենեգերի յուրահատուկ մեքենան վաճառվում է 200 հազար եվրոյով

16:33 • 02.09.14

Merex Autovertrieb գերմանական ընկերությունը վաճառքի է հանել հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերին պատկանած Unimog ավտոմեքենան, հայտնում է gazeta.ru-ն:

Մեքենան առաջարկվում է 208.250 եվրո գնով:

 

Այս բացառիկ Unimog-ը ստեղծվել է 1977-ի օրիգինալ շասսիի հիման վրա: Մեքենան ունի 6,4 լ դիզելային շարժիչ՝ 320 ձիաուժ հզորությամբ:

 

Այն 2012-2013-ին վերափոխվել էր Շվարցենեգերի պատվերով՝ ձեռք բերելով արգելակման ավելի լավ համակարգ, պնևմատիկ կախոց, ինչպես նաև հատուկ նստելատեղ: Մեքենայի սրահում առկա է դերասանի ինքնագիրը:

 

Շվարցենեգերը որոշել է այս մեքենան վաճառել, քանի որ ցանկանում է այլ մեքենա գնել: