912 ձիաուժ, 100 կմ/ժամը՝ 2.8 վայրկյանում. սպորտային մեքենա, որն աշխատում է աղաջրով (լուսանկարներ, տեսանյութ)

19:51 • 02.09.14

Quant e-Sportlimousine փորձարարական սպորտքարը, որն աշխատում է աղաջրի հիմունքով, ստացել է եվրոպական իշխանությունների հաստատումն ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթևեկելու համար:


Ինչպես հաղորդում է newsru.com-ը՝ The Daily Mail-ին հղումով, ավտոարտադրողները հավաստիացնում են, որ յուրատեսակ մարտկոցները թույլ կտան մեքենային՝ 600 կմ տարածությունն անցնել մեկ լիցքավորմամբ՝ միևնույն ժամանակ՝ 100 կմ/ժամ արագությունը զարգացնելով 2.8 վայրկյանում: Աղբյուրի տվյալներով՝ մեքենայի գինը դժվար թե 1.7 մլն դոլարից քիչ լինի: Ավտոարտադրողները չեն հստակեցնում, թե երբ վաճառքի կհանվի տվյալ մոդելը:


Ավելի քան 5 մետր երկարություն ունեցող սպորտային կուպեն ներկայացվել էր Ժնևի ավտոսրահում՝ գարնանը: e-Sportlimousine-ն ստեղծել է nanoFLOWCELL լիխտեյնշտեյնյան ընկերությունը:


Մեքենայի 200 լիտր տարողությամբ բաքերը լցվում են ծովի ջրով: Ավտոարտադրողների հավաստիացմամբ՝ իրենց համակարգի արդյունավետությունը 5 անգամ գերազանցում է լիթիում-իոնային մարտկոցներին, որոնք կիրառվում են սերիական էլեկտրական մեքենաներում: Մեքենայի քաշը հասնում է 2300 կգ-ի: Մեքենան աշխատում է 4 եռաֆազ էլեկտրական շարժիչի միջոցով, որոնք ապահովում են խելահեղ 912 ձիաուժ հզորություն:

 

Sports cars may not have the best reputation for being environmentally-friendly.But this sleek machine has been designed to reach an impressive 217.5 mph (350 km/h) ¿ using nothing but saltwater

Its drive system allows the 5,070lbs (2,300kg) Quant e-Sportlimousine to reach 0-60 mph (100 km/h) in 2.8s

After making its debut at the 2014 Geneva Motor Show (pictured) in March, the saltwater technology has now been certified for use on European roads. The car carries the water in two 200-litre tanks, which in one sitting will allow drivers to travel up to 373 miles (600km)

The car carries the water in two 200-litre tanks, which provide a range of up to 373 miles (600km). Inside is a full-length interactive dash, with wood-theme features and an Android-based entertainment system

NanoFlowcell AG, a Lichtenstein-based company behind the drive, is now planning to test the car on public roads in Germany and elsewhere Europe as the company prepares for series production

The saltwater technology offers five times the energy capacity of lithium-ion batteries of the same weight

'We've got major plans, and not just within the automobile industry,' says NanoFlowcell AG Chairman of the Board Professor Jens-Peter Ellermann. 'The potential of the NanoFlowcell is much greater, especially in terms of domestic energy supplies as well as in maritime, rail and aviation technology'

 

912 ձիաուժ, 100 կմ/ժամը՝ 2.8 վայրկյանում. սպորտային մեքենա, որն աշխատում է աղաջրով (լուսանկարներ, տեսանյութ)