Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի. Բան Կի Մուն

09:25 • 02.09.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, դիմելով արևմտյան երկրների ղեկավարությանը, հերթական անգամ ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի, գրում է Взгляд-ը:

 

«Կարևոր է, որ նրանք գիտակցեն, որ այս իրավիճակում ռազմական լուծում չկա: Քաղաքական լուծման համար հարկավոր է քաղաքական երկխոսություն, դա ավելի ռացիոնալ ճանապարհ է»,- հայտարարել է Բան Կի Մունը՝ հավելելով, որ մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով և կցանկանար խուսափել ճգնաժամի հետագա վատթարացումից, որը «զարգանում է՝ վերածվելով շատ քաոտիկ և վտանգավոր իրավիճակի»:

 

«Դա ունի տարածաշրջանային և անգամ համաշխարհային հետևանքներ: Հենց այդ պատճառով ես դիմում եմ ուկրաինական և ռուսական իշխանություններին՝ առաջարկելով միասին նստել և այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- ասել է նա: