ՄԱԿ-ի օդերևութաբաններն առաջիկա տարիներին «կլիմայական դժոխք» են կանխատեսել (տեսանյութ)

13:25 • 02.09.14

ՄԱԿ-ին կից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը զգուշացրել է առաջիկա 4 տասնամյակներում կանոնավոր ջրհեղեղների, փոթորիկների ու Արիզոնայից մինչև Զամբիա ձգվող սաստիկ երաշտի մասին, գրում է The Guardian-ը:

 

Նոր նախագծի շրջանակում, որը նվիրված է կլիմայի վրա մարդու աղետալի ազդեցությանը, ՄԱԿ-ը հրավիրել է եղանակի տեսության հայտնի մեկնաբանների՝ «Ապագայի եղանակի տեսություն» անվանումով տեսահոլովակների նկարահանման համար, գրում է ria.ru-ն:

 

Տեսանյութում նկարահանվել են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Japan’s NHK-ը, US Weather Channel-ը և գերմանական ARD ընկերությունը:

 

Ապագայի եղանակի տեսությունը նվիրված է Ֆլորիդայում աղետալի ջրհեղեղին, նաև նրան, որ Մայամի Բիչ քաղաքն ամբողջովին ջրի տակ է անցնելու, ինչպես նաև Արիզոնայում խստագույն երաշտին: ԱՄՆ-ի այս հատվածում, որտեղ ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել 1916 թվականին՝ +45 աստիճան, ըստ մասնագետների, 2050 թվականին միջին ջերմաստիճանը լինելում է +50 աստիճան:

 

Մարդու գործունեության հետևանքով առաջացած, այսպես կոչված, ջերմոցային էֆեկտը վերջին 50 տարիներին շոշափելիորեն արագացնում է գլոբալ տաքացման գործընթացները:

 

Օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Youtube-ի էջում տեղադրվել է տեսանյութ, որը ներկայացնում է հետագայում թողարկվելիք տեսանյութից հատվածներ:

 

ՄԱԿ-ի օդերևութաբաններն առաջիկա տարիներին «կլիմայական դժոխք» են կանխատեսել (տեսանյութ)