ԱՄՆ-ն մեկ ամսով գլխավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահության կարգի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից կառույցը գլխավորել է ԱՄՆ-ն, հաղորդում է korrespondent.net-ը: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում նախագահության օրակարգում, որը տեղադրված է կազմակերպության կայքում:
Այդպես, ԱՄՆ-ն կնախագահի մեկ ամիս՝ մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը:
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահությունն անդամ երկրների միջև փոխանցվում է անգլիական այբուբենի համաձայն: Այդպես, հոկտեմբերին հերթը կփոխանցվի Արգենտինային, նոյեմբերին՝ Ավստրալիային, դեկտեմբերին՝ Չադի Հանրապետությանը:










