Ինչպիսին է համաշխարհային սարդոստայնը քարտեզի վրա (լուսանկարներ)

17:37 • 02.09.14

Օգտագործելով հատուկ ծրագիր՝ Տեխասից համակարգչային հետազոտող Ջոն Մատերլին պարզել և աշխարհի քարտեզի վրա նշել է գրեթե բոլոր աշխատող սարքավորումները, որոնք միացած են համացանցին։ Այդ թվում՝ iPhone և Android, պլանշետներ և նույնիսկ խաղային կցորդներ, գրում է Комсомольская правда-ն։

 

Մատերլիի խոսքով՝ բոլոր IP-հասցեները նա պարզել է մոտ 5 ժամում և ևս 12 ժամ պահանջվել է քարտեզի ստեղծման համար։


Տարբեր գույներով քարտեզի վրա նշված են այս կամ այն համակարգչային խտության վայրերը։

Որքան կարմիր է վայրը, այնքան շատ են այնտեղ սարքավորումները, որոնք միացված են համացանցին։ Դեղին, կանաչ և սպիտակ գույներով նշված են այն շրջանները, որտեղ ավելի քիչ թվով սարքեր են միացված համացանցին։ Իսկ սև կետերից Ջոնը ոչ մի ազդանշան չի ստացել։ Դրանք կապից դուրս են։ Թեև ոչ բոլորը։

 

Որոշ երկրներ, օրինակ, Չինաստանը հակազդում է նրան, որպեսզի հնարավոր լինի պարզել իր տարածքում համացանցին միացված սարքավորումները։ Այդ պատճառով էլ Ջոնը ենթադրում է, որ Չինաստանը, իրականում, պետք է ներկված լինի կարմիր գույնով։

 

Հատկանշական է, թե ինչպես է տարբերվում Հարավային Կորեան Հյուսիսայինից համացանցի հասանելիության առումով։ Եվ շատ լավ նկատելի է Ռուսաստանի որոշ հեռավոր շրջանների «մթությունը»։


 

Ինչպիսին է համաշխարհային սարդոստայնը քարտեզի վրա (լուսանկարներ)