Էնտուզիաստը 3D-տպիչով բանալի է տպագրել, որն ԱՄՆ-ում բացում է դռների 90%-ը (տեսանյութ)

23:43 • 03.09.14

Mozilla ցանցի համակարգչային անվտանգության գերմանացի մասնագետ Քրիստիան Հոլերն ազատ ժամանակ ուսումնասիրում է կողպեքներ բացելու ուղիները: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը «Хабрахабр»-ին:

Վերջերս Քրիստիանը 3D-տպիչի օգնությամբ բանալիների տպագրման տեխնալոգիա է մշակել, որի տպագրման համար անհրաժեշտ է միայն տվյալ բանալու լուսանկարը և կողպեքի կոդն ունենալ:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ԱՄՆ-ում այդպիսի բանալիով կողպեքների մոտ 90%-ը կարելի է բացել: Տպագրված բանալին և բնօրինակը միևնույն տեսքը պետք է ունենան:

Հոլերի ստեղծած Photobump ծրագրի օգնությամբ հնարավոր է ցանկացած բանալու եռաչափ մոդելն ստանալ և տպել այն 3D-տպիչով: Սակայն նա չի պատրաստվում ծրագիրն ազատ մուտքի իրավունքով որևէ վայրում տեղադրել, քանի որ չարագործները կարող են շահագործել այն: