Նաիրիտցիները Կառավարության դիմաց ակցիա են անելու՝ հստակ պատասխաններ ստանալու նպատակով

16:57 • 03.09.14

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը՝ սեպտեմբերի 4-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնելու՝ պահանջելով իրենց աշխատավարձերը:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ բացի աշխատավարձերից իրենք պահանջելու նաև հստակեցնել «Նաիրիտի» հետագա կարգավիճակը և ճակատագիրը:


«Նախորդ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել էր մինչև օգոստոս ամսվա վերջ մեզ հստակ պատասխան տալ: Վաղը հավաքվելու ենք այդ նպատակով»,-ասաց աշխատակիցը: