Բողոքի ցույց՝ ընդդեմ Մաքսային և Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ–ի անդամակցության (տեսանյութ)
Ընդդեմ Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին Հայաստանի անդամակցման Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց բողոքի ցույց, որից հետո նախատեսվում է շարժվել դեպի նախագահական նստավայր՝ ցույց տալու անհնազանդությունն ընդդեմ «չարիքի կայսրության»:
«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ի սկզբանե խախուտ և անհեռանկար «Մաքսային միություն» ռուսական նախագծին Հայաստանի անդամակցելը հերթական անգամ Հայաստանը դարձնում է միջոց ու գործիք ռուսական չարյաց կայսրության ձեռքին, և մեր երկիրը Ռուսաստանն օգտագործելու է իր կայսերական նկրտումներն ու ամբիցիաները բավարարելու համար»,- ասվում է ցույցի մասին նախապես տարածված հաղորդագրությունում։
Ներկայացնելով ՄՄ-ին և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին մի շարք բացասական կանխատեսումներով հիմնավորումներ՝ նախաձեռնողները հանդես են եկել կոչով. «Եկե՛ք բոլորս միասին զորակցենք Շանթ Հարությունյանին և մյուս ազատակամ հայորդի քաղբանտարկյալներին, որոնք դուրս եկան իշխանությունների դեմ Հայաստանի ողնաշարը ամրացնելու, անկախության դրոշակը երկինք պահելու հաստատակամությամբ, առանց գեթ մեկ վայրկյան վարանելու: Եկե՛ք միահամուռ պահանջենք մեր քաջարիների ազատությունը: Նրանց ազատությունը թանկ է բոլորիս համար: Նրանց ազատությունը բոլորիս ազատությունն է: Եկե՛ք բոլորս միասին ցույց տանք մեր ազատատենչ ոգին, որ մենք չենք ընկրկելու ոչ միայն ռուսական ստրկամտության, այլև երկիրը զավթած անօրենների առջև: Եվ եկե՛ք վերջապես պայքարենք միասին, համախմբված ու միաբռունցք»:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










