Նյու Յորքում մարդիկ արդեն հերթ են կանգնում iPhone 6-ի համար (լուսանկար)

21:09 • 03.09.14

Մարդիկ արդեն հերթ են կանգնել iPhone 6-ի համար՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի նյույորքյան գրասենյակի խանութի առջև: Սա տեղի է ունենում 6 օր առաջ, նախքան Apple-ը պաշտոնապես կներկայացնի իր նորագույն սմարթֆոնը և 16 օր առաջ, նախքան այն, հավանաբար, կհայտնվի խանութներում:


Ինչպես գրում է Business Insider-ը` այս մասին փաստող լուսանկարն իր թվիթերյան բլոգում չորեքշաբթի առավոտյան տեղադրել է տեխնիկայի ոլորտի ներդրող Դեն Բենթոնը:


Apple-ի խանութի աշխատակիցը հաստատել է, որ մարդիկ իսկապես հերթ են կանգնել դրսում:



Այսօր տեղեկություն էր տարածվել նաև, որ Չինաստանի խոշորագույն բջջային օպերատորն արդեն պատվերներ է ընդունում iPhone 6-ի համար:

 


 View image on Twitter

 

Նյու Յորքում մարդիկ արդեն հերթ են կանգնում iPhone 6-ի համար (լուսանկար)