Ստամբուլում վերգետնյա անցում է փլուզվել, կան զոհեր (տեսանյութ)
Ստամբուլի Ավջըլար թաղամասում փլուզվել է E-5 բանուկ մայրուղու վերգետնյա անցումը, կա առնվազն երկու զոհ, հայտնում է Hurriyet-ը:
Հաղորդվում է նաև երկու վիրավորի մասին:
Փլուզումը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամի, ինչը ֆիքսել են (տեսանյութը՝ հղումով) նաև տեսահսկման խցիկները: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հեղուկ գլյուկոզա տեղափոխող բեռնատարի թափքը բացվել է և հարվածել անցման կամրջին: Ըստ CNNTürk-ի՝ փլատակների տակ դեռ մի քանի մարդ կա:










