Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան

17:34 • 03.09.14

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունից։

 

«Գազի արտահանումը Ռուսաստան դադարեցվել է Բաքու-Գուբա-Ռուսաստանի հետ սահման ավտոմոբիլային ճանապարհի մնացած հատվածի շինարարության, ինչպես նաև անմիջապես գազատրանսպորտային ենթակառուցվածքում վերանորոգման աշխատանքների պատճառով»,- նշել են ընկերությունում։

 

Գազամատակարարման վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։

 

Մեկ տարվա ընթացքում սա արդեն 2-րդ անգամ է, որ դադարեցվում է Ադրբեջանից Ռուսաստան գազամատակարարումը։ Նախորդ անգամ դա եղել էր հունվարին և վերականգնվել էր 2014թ. հունիսին՝ ավտոճանապարհի շինարարության պատճառով։