Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Հեյդար Ալիև» շքանշան է շնորհվել

15:44 • 03.09.14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից պաշտոնական բանկետ է տրվել երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին:


Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ «ԱզերԹաջ»-ին հղումով, պետությունների ղեկավարները բանկետին ելույթով են հանդես եկել:

 

Հաղորդվում է, որ Իլհամ Ալիևը «Հեյդար Ալիև» շքանշան է շնորհել Էրդողանին: