Էրեբունու փողոցում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի

12:39 • 03.09.14

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն: