Գազայի հատվածում ռազմական գործողության արժեքը գերազանցել է 9 միլիարդ դոլարը

13:31 • 03.09.14

Գազայի հատվածում «Պաշտպանության գոտի» ռազմական գործողության արժեքը գերազանցել է 9 միլիարդ դոլարը: Այդ մասին երեքշաբթի երեկոյան հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Թել Ավիվում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Յաալոնն ընդգծել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը թանկ գործ է»: Նա նաև նշել է, որ այդ ծախսերն արդարացված են: Անգամ այն դեպքում, եթե պետության պաշտպանության նախարարության բյուջեն եռապատկվեր, «դա չէր լինի միջոցների վատնում», ընդգծել է նա:

 

Յաալոնը նշել է, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը որսացել է Գազայի հատվածից դեպի բնակավայրեր թռչող հրթիռների մեծ մասը, թույլ է տվել Իսրայելին չզարգացնել գործողությունը մինչև պաղեստինյան անկլավի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելու մակարդակի:

 

««Երկաթե գմբեթ» համակարգով յուրաքանչյուր պաղեստինյան հրթիռ որսալն արժեցել է 100 հազար դոլար»,- հայտնել է պաշտպանության նախարարը: Սակայն, չնայած բարձր արժեքին, անգամ «տնտեսական տեսանկյունից այդ ծախսերն արդարացված են», ընդգծել է նա: