Բրիտանիայում քննում են Բուքինգհեմյան պալատի պահակախմբի անդամի «չարաճճիությունը» (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քննում են Էլիզաբեթ 2-րդ թագուհու լոնդոնյան նստավայրի պահակախմբի անդամի գործը, գրում է The Independent-ը:
Անցած ամիս YouTube-ում տեղադրվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է պահակախմբի անդամը Բուքինգհեմյան պալատի առաջ քայլելիս պտույտներ անում, տարբեր հնարքներ գործում:
Պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ «ցանկացած մեկը, ով չի հետևի բանակի բարձր չափանիշներին, կենթարկվի համապատասխան արձագանքի»:
Տեսանյութը հրապարակվել էր օգոստոսի 20-ին, երբ թագուհին գտնվելիս է եղել Շոտլանդիայում՝ Բալմորալի նստավայրում:
YouTube-ում տեսանյութը դիտողները երկու տարբեր կարծիքների են բաժանվել պահակի գործողությունների վերաբերյալ: Բանակի որոշ նախկին անդամներ վրդովված են եղել նրա պահվածքով, մինչդեռ շատերը դա ավելի զվարճալի լույսի ներքո են դիտել:










