Մանգուստը խիզախորեն պայքարում և հաղթում է 4 առյուծի (տեսանյութ)
Քենիայի Մասաի Մարա ազգային պարկում ապրող ջրային մանգուստը կարողացել է հակահարված տալ իրեն անհանգստացնող առյուծներին, հայտնում է lenta.ru-ն՝ The Daily Mirror-ին հղումով:
Տեսանյութը նկարահանվել է դեռևս 2011 թվականին, սակայն հեղինակ Ժերոմ Գիյոմոն որոշել է այն համացանցում տեղադրել միայն այժմ՝ 2014-ի սեպտեմբերի 2-ին: Մեկ օրում տեսանյութն ունեցել է ավելի քան 300.000 դիտում:
Մանգուստը կռվի մեջ է մտնում առյուծների հետ, երբ վերջիններս մտնում են իր տարածք: Սակայն առյուծները նրան չեն վնասում: Նա իր խիզախության շնորհիվ քշում է առյուծների ընտանիքին:










