Բրինձը կարող է գենետիկ մակարդակի խանգարումներ առաջացնել

22:59 • 03.09.14

Բրինձը զգալի գենետիկ խանգարումներ առաջացնող քանակությամբ մկնդեղ է պարունակում: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը՝ հղում կատարելով globalscience.ru-ին:


Նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բրնձի օգտագործումը կարող է մեծացնել գենետիկ խանգարումների առաջացումը մարդկային օրգանիզմում: 


Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Փոլը, ով գլխավորել է հետազոտական խումբը, նշել է, որ չնայած ավելի վաղ գիտնականները բրնձում առկա մկնդեղի հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, սակայն սա բրնձի օգտագործման և գենետիկ վնասվածքների առաջացման միջև եղող կապը բացահայտող առաջին հրապարակային դեպքն է:


Բրինձը սննդարար, հեշտ պահվող մթերք է, որն օրգանիզմին անհրաժեշտ էներգիա, վիտամիններ և մանրաթելեր է տալիս, սակայն այն նաև զգալի քանակությամն մկնդեղ է պարունակում, որը նման խնդիրեր է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր բրինձը որպես հիմնական սնունդ են օգտագործում:
 

Բրինձը կարող է գենետիկ մակարդակի խանգարումներ առաջացնել