ՀՀ Կառավարությունը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ շնորհելու համար կհատկացնի 500 000 դոլար

23:10 • 03.09.14

ՀՀ Կառավարությունը որոշում կկայացնի Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ շնորհելու համար «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացնել 500 000 ԱՄՆ-ի դոլար։

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերություն պայմանագրի հիման վրա»,-գրված է որոշման նախագծում։