ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակնային համակարգի ամենափոքր գնդաձև օբյեկտի լուսանկարը

14:17 • 03.09.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի գիտնականները ներկայացրել են Սատուրնի արբանյակ Միմասի լուսանկարը՝ մոլորակի օղակների ստվերի ֆոնին: Սա ամենափոքր մարմինն է Արեգակնային համակարգում, որն ունի գնդի ձև, գրում է lenta.ru-ն:

 

Միմասի պատկերը ստացվել է հատուկ տիեզերական սարքի միջոցով հուլիսի 13-ին և տեղադրվել ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում:

 

Սարքը նկարահանման պահին գտնվել է Սատուրնից 1,8 մլն և Միմասից 1,6 մլն կմ հեռավորության վրա: Միմասն Արեգակնային համակարգում համարվում է իր չափսերով 20-րդ արբանյակը: Դրա տրամագիծը 400 կմ է:

Լուսանկարում երևացող սպիտակ կետը Միմասն է:

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակնային համակարգի ամենափոքր գնդաձև օբյեկտի լուսանկարը