Օբաման հայտարարել է Էստոնիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի տեղակայման մասին
Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Էստոնիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի տեղակայման մասին, հաղորդում է France-Presse-ը:
Ըստ հայտարարության՝ խոսքը «լրացուցիչ» օդուժի մասին է, որը կտեղակայվի Էստոնիայի Ամարի ռազմաօդային բազայում:
Տալլին Օբամայի այցից առաջ Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը հայտարարել էր, որ Էստոնիան ցանկանում է իր տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել՝ անվտանգության նկատառումներով:










