Թուրք ոստիկանն ազատազրկվել է 8 տարով՝ ցուցարարի սպանելու համար

16:53 • 03.09.14

Թուրքիայի մայրաքաղաքում դատարանը վճռել է ազատազրկման դատապարտել ոստիկանին, որը ցուցարարի է սպանել, հայտնում է FP-ն:

 

Անցած տարի Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ 26-ամյա Էթեմ Սարիսուլուքին սպանած ոստիկանը յոթ տարի և ինն ամսվա ազատազրկման է դատապարտվել:

 

Նշվում է, որ ոստիկանին՝ Ահմեթ Շահբազին, ազատազրկելն ընկալվում է որպես իշխանությունների՝ ոստիկանության վայրագությունները հետապնդելու վճռականության նշան:

 

Դատարանի վճիռն իրարանցում է առաջացրել սրահում, զոհվածի հարազատները «մարդասպան պետություն» են աղաղակել՝ դժգոհ լինելով չափազանց մեղմ վճռից: