Բրազիլիայում իրար կպած երկվորյակներին կառանձնացնեն. նրանք ստիպված կլինեն «կիսել» օրգանները (լուսանկարներ)
Բրազիլիայում իրար կպած երկվորյակներին կբաժանեն իրարից, ինչի հետևանքով երեխաներից մեկն առանց սեռական օրգանի կմնա, հայտնում է The Mirror-ը:
Հնգամյա Հեյթոր և Արթուր Ռոշաներն իրար հետ մի շարք կարևոր ներքին օրգաններ են կիսում: Վիրահատության ժամանակ դրանք ևս կբաժանվեն:
Երեխաները նաև միոտնանի կդառնան. նրանք մինչ այս երեք ոտք ունեին: Երրորդ ոտքը կօգտագործվի բաժանված մասերում մաշկ ավելացնելու համար:
Վիրահատությունը մեծ ռիսկ է պարունակում, սակայն ծնողները որոշել են վերջապես «ազատվելու» հնարավորություն տալ իրենց երեխաներին:
















