Սևան քաղաքի բնակելի շենքերից մեկում դի է հայտնաբերվել
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։31-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի Նաիրյան 3-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել են Մ. Կ.-ի (ծնվ. 1946թ) դին:










