Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Վրաստանը և Հորդանանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կստանան նոր կարգավիճակ. ԶԼՄ-ներ

13:55 • 03.09.14

Շվեդիան կդառնա հինգ երկրներից մեկը, որը սեպտեմբերի 4-5-ն Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշինքի հետ հարաբերություններում նոր կարգավիճակ կստանա, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Սվենսկա դագբլադետ»-ին:

 

Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Վրաստանի և Հորդանանի հետ միասին թագավորությունը կստանա «ոսկե քարտ» և կդիտարկվի որպես «համար մեկ գործընկեր», ինչը նշանակում է ամենաբարձր դիրք առանց փաստացի ՆԱՏՕ-ին անդամակցության կամ «համագործակցության ավելի մեծ հնարավորություններ», բացատրում է թերթը:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակից թերթի ստացած տեղեկությունների համաձայն՝ նոր կարգավիճակը հինգ երկրների համար դռներ կբացի դեպի կապերի ակտիվացում այնպիսի ոլորտներում, ինչպիսին են հետախուզական տվյալների հավաքումը, զորավարժությունների պլանավորմանը մասնակցությունը և այլն:

 

Շվեդիայի պաշտպանության նախարար Կարին Էնստրյոմը, ով ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ներկայացնելու է երկիրն արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հետ, հաստատել է Շվեդիայի պատրաստակամությունը դաշինքի հետ համագործակցության հետագա ընդլայնման առնչությամբ: