Պորոշենկոն լուծարել է Մաքսային միության հետ փոխգործակցության հարցերով աշխատանքային խումբը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լուծարել է աշխատանքային խումբը, որը զբաղվում էր Մաքսային միության հետ փոխգործակցման զարգացման հարցերով, այդ մասին ասվում է պետության ղեկավարի կայքում հրապարակված հրամանում, փոխանցում է Обозреватель-ը։
Նախագահը դադարեցրել է նաև մի շարք այլ աշխատանքային խմբերի և փորձագիտական խորհուրդների գործունեությունը։ Մասնավորապես՝ լուծարվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցերով փորձագետների խորհուրդը, միջազգային տեխնիկական օգնության ներգրավման, մոնիթորինգի և օգտագործման վերաբերյալ առաջարկներ մշակող աշխատանքային խումբը և այլն։










