Էրդողանն Ալիևի «դեմքփրկման» իր շոուով Թուրքիային դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից. Արման Սաղաթելյան
Բաքվում Էրդողանն Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից:
Այս մասին գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն։ Նախագահը Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:










