Ռուսաստանը YouTube-ից պահանջել է սահմանափակել «Իսլամական պետության» սպառնալի տեսաուղերձի հասանելիությունը

12:06 • 04.09.14

YouTube տեսահարթակը «Ռոսկոմնադզորի»՝ Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայության պահանջով սահմանափակել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հոլովակը, որում նրանք սպառնում են Ռուսաստանին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

 

Նախօրեին հայտնված հոլովակում «Իսլամական պետությունը» մասնավորապես սպառնում է ազատագրել Չեչնիան, պատերազմ հրահրել Հյուսիսային Կովկասում, ապա իսլամական պետություն ստեղծել Ռուսաստանի այդ հատվածում:

 

Իր հերթին «Ռոսկոմնադզորին» հոլովակի մատչելիությունը սահմանափակելու պահանջ էր հղել Ռուսաստանի գլխավոր դատախազությունը:

 

Ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խոստացել էր ավելի կոշտ միջոցներով պայքարել սպառնալիք հղած իսլամիստների դեմ: