Կալիֆորնիայի Թաուզենդ-Օաքս քաղաքում հայտարարվել է, որ ծայրահեղ վտանգավոր օձ է հայտնվել ազատության մեջ՝ սպիտակ կոբրա
Կալիֆորնիայի Թաուզենդ-Օաքս քաղաքի թաղամասերից մեկում անհանգստություն է տիրում: Բնակիչներին նախազգուշացրել են, որ ծայրահեղ վտանգավոր օձ է հայտնվել ազատության մեջ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Thousand Oaks շրջանի իշխանությունները հայտնում են, որ էկզոտիկ սպիտակ կոբրայի մասին իրենց հայտնել է բնակչուհիներից մեկը, որի շան վրա հարձակվել է օձը:
Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի՝ երեկոյան: Կնոջը հաջողվել է լուսանկարել օձին, որով որոշել են, որ այն ալբինոս տեսակի կոբրա է:
Վիրավոր շանը տեղափոխել են անասնաբուժական հիվանդանոց, իսկ օձի փնտրտուքները շարունակվում են:













