Ալկոհոլը փչացնում է ատամները. գիտնականներ

23:48 • 04.09.14

Հայտնի է, որ քաղցրավենիքն ու թթու մրգերը բացասական ազդեցություն են ունենում առողջ ատամների վրա, սակայն բրիտանացի ատամնաբույժներն զգուշացնում են, որ ատամների վրա բացասաբար ազդեցություն է ունենում նաև ալկոհոլը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:


Մասնագետների խոսքով՝ ընդամենը մեկ գավաթ գինին անգամ կարող է վնաս հասցնել ատամներին, քանի որ այն մեծ քանակությամբ քայքայող թթուներ է պարունակում: 


Թթուն փափկեցնում է ատամի էմալը՝ մաքրելով կալցիումը, ինչի շնորհիվ թուլանում է ատամների կառուցվածքը: Էմալի մաքրման արդյունքում բացվում են ատամի նյարդերը, որն էլ գերզգայունություն և ատամնացավ է առաջացնում:

 

Քաղցր խմիչքներն ու մեծ քանակությամբ շաքար պարունակող մի շարք կոկտեյլները մեծացնում են կարիեսի առաջացման ռիսկային գործոնը: Ընդ որում՝ ատամնաբուժները նշում են, որ նեխուրը և պանիրը ատամների մաքրման բնական եղանակ են համարվում:

 

Ալկոհոլը փչացնում է ատամները. գիտնականներ