Ալ-Քաիդայի առաջնորդը հայտարարել է Հնդկաստանում իրենց մասնաճյուղի ստեղծման մասին
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ-Զավահիրին հայտարարել է Հնդկաստանում իրենց մասնաճյուղի ստեղծման մասին, հայտնում է ռուսական Gazeta.ru կայքը։
Այս մասնաճյուղը կոչված է «Հարավային Ասիայի երկրներով տանել ջիհադի դրոշը»: Այս առիթով Ալ-Զավահիրին տեսաուղերձ է հղել:
Փորձագետների գնահատականով՝ այս կերպ «Ալ-Քաիդան» փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել՝ ի հայտ եկած մրցակից կազմակերպությունից՝ «Իսլամական պետությունից»:
Ներկայում վերջինիս վերահսկողության տակ են գտնվում զգալի տարածքներ Իրաքում և Սիրիայում:










