ASUS-ը «խելացի» ժամացույց և նոր շարքի նոութբուքեր է ներկայացրել (լուսանկարներ)

01:12 • 04.09.14

ASUS ընկերությունը ներկայացրել է ZenWatch նոր «խելացի ժամացույցը», ինչպես նաև՝ ընդլայնել է նոութբուքերի իր տեսականին: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` սարքերի շնորհանդեսը կայացել է մամլո ասուլիսի ժամանակ՝ Բեռլինում:


ZenWatch ժամացույցն, ինչպես ակնկալվում էր, աշխատում է Android Wear ծրագրով: Սարքը համալրվել է 1.63 դյույմանոց AMOLED էկրանով` ճկվող ապակիով, Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով` 1.2 գեգահերց հաճախականությամբ, և 521 ՄԲ օպերատիվ ու 4 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Ժամացույցը պատրաստված է մետաղից, իսկ գոտին` իտալական կաշվից: ZenWatch-ի գինը կկազմի 199 եվրո:


Zenbook ուլտրաբուքերի շարքը համալրվել է UX305 նոր սարքավորմամբ, որն ընկերությունը ներկայացրել է որպես ամենաբարակ և թեթև ուլտրաբուք` QHD էկրանով (3200х1800 կետայնությամբ): Սարքավորման հաստությունը կազմում է 12.3 մմ, քաշը` 1.2 կգ: Այն համալրվել է Intel Core M նորագույն պրոցեսորով:


Նոութբուքերի շարքում ևս մեկ նորույթ է բյուջետային EeeBook համակարգիչը: 199 եվրո արժողությամբ սարքավորումն ստացել է 11.6 դյույմ էկրան` 1366х768 պիքսել կետայնությամբ, Intel Atom քառամիջուկ պրոցեսոր և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն: Նոութբուքը կշռում է 980 գրամ:
 

ZenWatch 

 

Zenbook 

 

EeeBook

 

 

 

ASUS-ը «խելացի» ժամացույց և նոր շարքի նոութբուքեր է ներկայացրել (լուսանկարներ)