Սահմանվեց քննչական կոմիտեի խորհրդանիշը, աշխատողների համազգեստը

11:55 • 04.09.14

Կառավարության այսօրվա նիստին սահմանվեց Քննչական կոմիտեի խորհրդանիշը, նկարագիրը և ձևը: Հաստատվեց նաև քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը:


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունը որոշակի առարկություններ ունի ծառայողների համազգեստի վերաբերյալ և խնդրեց կառավարությանը, որ ևս երկու օր հատկացնել՝ հարցը քննարկելու համար:


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ առարկության մասին է խոսքը: Սակայն Դավիթ Հարությունյանը ասաց, որ այդ մասին վարչապետին կզեկուցի առանձին: