Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները սեպտեմբերի 5-ին կներկայացնեն հրադադարի վերաբերյալ իրենց առաջարկը
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները սեպտեմբերի 5-ին Մինսկում կոնտակտային խմբին կներկայացնեն Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց առաջարկները, ասվում է ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդների համատեղ հայտարարությունում, փոխանցում է РИА Новости-ն։
«Վաղը Մինսկում կոնտակտային խմբին կներկայացվեն հրադադարի վերաբերյալ առաջարկները, որոնցում բավական մանրամասնորեն կնշվեն հակամարտության կողմերի կողմից այդ ռեժիմի պահպանման երաշխիքները»,- ասվում է համատեղ հայտարարությունում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղը Երևանի ժամանակով ժամը 15.00-ին կհայտարարի Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին:










