Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 4-ը, Galaxy Note Edge-ը և վիրտուալ իրականություն ակնոցները
Samsung ընկերությունը Բեռլինում Unpacked միջոցառման ժամանակ ներկայացրել է Galaxy Note 4 և Galaxy Note Edge սմարտֆոնները, ինչպես նաև՝ Gear VR վիրտուալ իրականություն ակնոցները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Ամենահետաքրքիր նորույթը Galaxy Note Edge-ն է, որի էկրանը բառացիորեն ճկված է դեպի աջ:
Galaxy Note 4-ը, ինչպես Samsung Galaxy Alpha-ն, մետաղական շրջանակ ունի, էկրանի անկյունագիծը 5.7 դույմ է (2560х1440), տեսախցիկի կետայնությունը՝ 16:
Դրանք կթողարկվեն 4 գունային երանգով՝ սև, սպիտակ, ոսկեգույն և վարդագույն: Galaxy Note 4-ը վաճառքի դուրս կգա այս տարվա հոկտեմբերին:
Samsung Galaxy Note 4-ի հետ ներկայացվում է նաև վիրտուալ իրականություն ակնոցները: Սարքը տեղադրվում է ակնոցների շրջանակի մեջ, որի էկրանն օգտագործվում է ողջ կոնստրուկցիայի աշխատանքի համար:










