Հռոմը 50%-ով բարձրացրել է տուրիստական հարկերը
Քաղաքային բյուջեի մշտական դեֆիցիտի պատճառով Հռոմի իշխանությունները երկրի գանձարանը լցնելու ևս մեկ տարբերակ են գտել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Deplacements Pros-ին:
Այսպիսով՝ հյուրանոցային կամ այլ կերպ ասած՝ տուրիստական հարկերը բարձրացել են 50%-ով և ավելի՝ կախված հյուրանոցի տեսակից:
Հռոմի 1 և 2 աստղանի հյուրանոցի այցելուներն այսուհետ 1 եվրո ավել պետք է վճարեն, ըստ այդմ՝ հյուրանոցային հարկերն աճել են մեկ գիշերվա համար մինչև 3 եվրոյի սահմանում:
3 և 4 աստղանի հյուրանոցներում հարկերը համապատասխանաբար բարձրացել են 4-ից 6 եվրոյի սահմանում: Ամենաբարձր հարկերը գրանցվել են 5 աստղանի հյուրանոցներում (130%)՝ 7 եվրոյի սահմանում:










