Գիտնականները հաշվել են երկրագնդի բոլոր լճերի քանակը

09:54 • 04.09.14

Շվեդ և էստոնացի գիտնականներն առաջին անգամ կատարել են երկրագնդում գոյություն ունեցող բոլոր լճերի քանակի հաշվարկ, հայտնում է lenta.ru-ն:


Պարզվում է՝ աշխարհում կա 117 մլն հատ լիճ, որոնք ծածկում են երկրի համարյա 4%-ը: Չեն հաշվվել Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցների տակ գտնվող լճերը:


Բոլոր այս լճերի ափերի ընդհանուր երկարությունը 250 անգամ մեծ է էկվատորի երկարությունից, որը երկրի մակերեսը ծածկող պատկերավոր գիծ է՝ 40 075 կմ, ասվում է Ուպպսալա համալսարանի տարածած մամլո հաղորդագրությունում։


 

Գիտնականները հաշվել են երկրագնդի բոլոր լճերի քանակը