«Вконтакте»-ն կարող է ամբողջությամբ անցնել Mail.ru-ին
Շուտով Mail.ru Group-ը կարող է ամբողջական վերահսկողություն սահմանել «Вконтакте»-ի՝ Ռուսաստանում խոշորագույն սոցիալական ցանցի նկատմամբ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ «Վեդոմոստի» թերթին հղումով:
UCP հիմնադրամից «Вконтакте»-ի 48%-ը գնելու շուրջ բանակցությունները վերջին փուլում են, գրում է թերթը: Ըստ աղբյուրների՝ գործարքը կարող է իրականացվել մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում:
Սոցիալական ցանցը մոտ 2,9 մլրդ դոլար արժե, հետևաբար՝ դրա 48% կազմող փաթեթը կարժենա 1,4 մլրդ դոլար: Կողմերից ոչ ոք դեռ չի մեկնաբանել հնարավոր գործարքի մասին տարածված լուրերը:










