Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը նոր հավելված է ներկայացրել Apple-ի համար (տեսանյութ)

09:48 • 04.09.14

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը ներկայացրել է նոր The Met հավելվածը, որն այսօր արդեն կարելի է անվճար ներբեռնել App Store-ից, գրում է buro247.ru-ն։


Հավելվածի օգնությամբ գեղարվեստի սիրահարները կկարողանան վայելել թանգարանի մշտական ցուցադրությունները, որոնք ներառում են Վան Դեյքի, Վերմերի, Ռենուարի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների աշխատանքներ։


Բացի այդ, հավելվածը տեղեկություններ է տրամադրում նոր ցուցադրությունների, ընտանեկան և մանկական ծրագրերի և այլ միջոցառումների մասին։


The Met հավելվածն այլընտրանքային միջոց է տոմսեր գնելու համար, այն թույլ է տալիս նաև կատարել նվիրատվություններ։


Աշխարհում այցելությունների թվով 3-րդ թանգարանը գոյատևում է հովանավորների և բարեգործների միջոցներով։


Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքավորումներից օգտվողները ստիպված են մի փոքր սպասել. նրանց համար հավելվածը թանգարանը խոստանում է թողարկել 2015-ին։


 



 

 

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը նոր հավելված է ներկայացրել Apple-ի համար (տեսանյութ)