ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի խաղաղ պլանը
ՆԱՏՕ-ն ողջունել է Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդկերպ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պատասխանել է Դոնբասում իրավիճակի կարգավորման շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկություններին վերաբերող հարցին, գրում է lenta.ru-ն: Ընդ որում՝ Ռասմուսենը նշել է, որ ավելի կարևոր է տարածաշրջանում իրական իրավիճակը:
Գլխավոր քարտուղարն այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում, որտեղ բացվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը:
Ռասմուսենը կրկին պնդել է, որ ռուս զինծառայողները մասնակցում են Ուկրաինայի կոնֆլիկտին: «Մենք գործ ունենք անվտանգության ոլորտում լուրջ փոփոխություններ կրած իրավիճակի հետ»,- ընդգծել է նա:
Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին հրապարակել է Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու նախագիծը, որը յոթ կետ է ներառում: Դրանց թվում են՝ կողմերի միջև գերիների փոխանակումը, հրադադարի ռեժիմի հաստատումը և մարդասիրական միջանցքների բացումը:










