Ռումինիան համաձայնել է ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների տեղակայմանը երկրում
Ռումինիայի պաշտպանության հարցերով բարձրագույն խորհուրդը համաձայնություն է տվել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների ներկայությանը: Այս մասին գրում է vz.ru-ն:
ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների սպասարկման համար Ռումինիայում կգտնվի դաշինքի մոտ 200 զինվոր: «Այդ ինքնաթիռները ռումինական ավիացիայի հետ համատեղ օդային ոստիկանության աշխատանք կապահովեն»,- ասել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:
Նախագահը նաև ասել է, որ Ռումինիան կստանձնի Ուկրաինայի դեմ կիբերհարձակումները ետ մղելու ՆԱՏՕ-ի ծրագրի ղեկավարումը:
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ դաշինքը պլանավորում է նոր բազաներ բացել Արևելյան Եվրոպայում:










