Պենտագոնի ղեկավարը բացառել է ռազմական կոնֆլիկտը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև

08:23 • 04.09.14

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ բացառում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ռազմական ընդհարման հնարավորությունը:


CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Պենտագոնի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը «շարունակում է նախկինի պես ձեռնարկել շատ վտանգավոր քայլեր, որոնք բերում են Ուկրաինայում լարվածության մեծացմանը, և այդ քայլերը «ՌԴ-ի համար հետևանքներ են ունենալու»:


Նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ն «դրա պատճառով ռազմական գործողություններ չի իրականացնելու, Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չի մտնելու»:


Չակ Հեյգելը պաշտպանել է Ուկրաինայի իրավիճակի կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի գործողությունների ծրագիրը: Պաշտպանության նախարարը կարծում է, որ հիմքեր չկան պնդելու, որ Դոնբասում լարվածության նվազմանն ուղղված դիվանագիտական ջանքերն իզուր են եղել: