Պետերբուրգում տարհանվում է «Պուլկովո» օդանավակայանը. կրկին ռումբի ահազանգ է ստացվել
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Պուլկովո» օդանավակայանում տարհանում է իրականացվում, հայտնում է «Կոմերսանտը»:
Երևանի ժամանակով ժամը 10:45-ին օդանավակայանում զանգ է ստացվել ռումբի մասին: Ժամը 11:10-ին սկսվել է ուղևորների մասնակի տարհանումը:
Աղբյուրը նշում է, որ տարհանումը սկսվել է օդանավակայանի «կեղտոտ գոտուց»՝ գրանցման ու ժամանումների սրահից: Օդանավակայանի անվտանգության ծառայությունն օպերատիվ-որոնողական աշխատանքներ է իրականացնում:
Այսօր ավելի վաղ անանուն հեռախոսազանգեր էին հնչել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ տեղեկացնելով ռումբերի մասին: Ավելի ուշ Ռուսաստանի ՆԳՆ-ն և Օդանավակայանի տնօրինությունը հերքել էին պայթուցիկ նյութերի առկայությունը «Վնուկովոյում»:










