Ռուսաստանի ԱԳՆ-ն Facebook-ի օգտատերերին կոչ է արել օգնել Օբամային

15:14 • 04.09.14

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր էջում առաջարկել է օգնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և կազմել «19-րդ դարում Ռուսական կայսրության կորցրած տարածքների ցուցակը», գրում է lenta.ru-ն:

 

Այս գրառումը Բարաք Օբամայի սեպտեմբերի 3-ին Տալլինում արված հայտարարության պատասխանն է, որում ԱՄՆ-ի նախագահն ասել էր. «Վերադարձն անցյալին՝ ցարերի ժամանակներին ու 19-րդ դարում կորցրած հողերը հետ բերելու փորձերին այն միջոցը չէ, որով Ռուսաստանը 21-րդ դարում կարող է իր մեծության մասին հայտարարել»:

 

Աղբյուրը հավելում է, որ 19-րդ դարում Ռուսաստանը միայն ձեռք է բերել, ոչ թե տարածքներ կորցրել: