Բժիշկները կարող են թույլատրել Միխայիլ Շումախերին՝ Ծննդյան տոներին տուն վերադառնալ
«Ֆորմուլա 1» մրցաշարի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը հիվանդանոցից տուն կվերադառնա Ծննդյան տոներին: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Gazzetta Dello Sport-ին:
Շումախերը գլխի ծանր վնասվածք է ստացել 2013 թվականի դեկտեմբեր 29-ին՝ ֆրանսիական Ալպերում դահուկավազքի ժամանակ, և երկար ժամանակ արհեստական կոմայի մեջ է եղել: Ապրիլին նրա վիճակը քիչ թե շատ բարելավվել է: Հունիսին հայտարարվել է, որ Շումախերը դուրս է եկել կոմայից և տեղափոխվել է վերականգնողական կենտրոն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ գերմանացի մրցարշավորդը շվեյցարական կլինիկայում վերականգնում է օրգանիզմի շարժողական գործառույթները, և հույսեր կան, որ Ծննդյան տոներին՝ դեպքից մեկ տարի անց, արդեն տանը կլինի:










