ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել «Սիրիայի ազատ բանակի» հետ. Պետքարտուղարություն

10:19 • 04.09.14

ԱՄՆ-ն շարունակում է համագործակցությունը «Սիրիայի ազատ բանակի» հետ, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը:

 

Սակայն, ըստ կառույցի ներկայացուցիչ Ջեն Փսակիի, Վաշինգտոնն առայժմ մտադիր չէ «Ազատ բանակին» ներգրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, որը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքում:

 

«Մենք նախկինի պես սերտ համագործակցում ենք «Սիրիայի ազատ բանակի» հետ և, անշուշտ, շարունակում ենք տարբեր բնույթի օգնություն տրամադրել», - մասնավորապես ասել է Փսակին:

 

Սրանից զատ Փսակին կոշտ քննադատության է ենթարկել Սիրիայի գործող իշխանություններին:

 

«Սիրիայի ազատ բանակը» Սիրիայի ամենախոշոր ընդդիմադիր խմբավորումներից է, որը զինված պայքար է ծավալում Բաշար ալ Ասադի իշխանության դեմ: