200 ամերիկացի զինվորական կմասնակցի Ուկրաինայում կազմակերպվող զորավարժություններին

08:58 • 04.09.14

ԱՄՆ-ն սեպտեմբերին 173-րդ օդադեսանտային ջոկատից մոտ 200 զինվորական կուղարկի մասնակցելու Ուկրաինայում ամենամյա զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար գնդապետ Սթիվեն Ուորենը:


Զորավարժությունները նախատեսված են սեպտեմբերի 13-26-ին և տեղի կունենան Յավորով քաղաքում՝ Լվովից 60 կիլոմետր արևմուտք: Զորավարժություններին կմասնակցեն մի քանի պետություններ:


«Դա խաղաղապահ զորավարժություններ են»,- բացատրել է զինվորականը:


Բացի այդ, ամերիկյան ռազմածովային ուժերը հաջորդ շաբաթ Սև ծովում կմասնակցեն ծովային զորավարժությունների Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի և Ռումինիայի հետ: Այդ զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է և դաշնակիցների և գործընկերների միջև փոխգործակցության հաստատումը: Սև ծովում նախատեսվող զորավարժություններին կմասնակցի «Ռոս» հակահրթիռային կործանիչը և մոտ 280 ամերիկացի նավաստի: