ԱՄՆ-ում հիվանդները հարձակվել են հոգեբուժարանի աշխատակիցների վրա
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի կենտրոնական հոգեբուժական կլինիկայի առնվազն 12 աշխատակիցներ տուժել են հիվանդների հարձակման հետևանքով:
Մարսի քաղաքի հաստատությունում հոգեկան խնդիրներից բուժվող 5-6 հոգանոց խումբը հարձակվել է աշխատակիցների և բուժման մեջ գտնվող այլ անձանց վրա, հայտնում է ria.ru-ն՝ Associated Press-ին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել ճաշարանում, որտեղ բուժվողներն օգտագործել են խոհանոցային պարագաներ: Երկու աշխատակիցներ գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հայտնի է դարձել նաև, որ նմանատիպ հարձակում տեղի է ունեցել նաև շենքի վերևի հարկում: Ոստիկանությունը սկսել է դեպքերի հետաքննությունը:










