Սյունիքի մարզպետն ազատվեց պաշտոնից և նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այսօր Կառավարության նիստի համապատասխան որոշմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել էր Անդրանիկ Անդրեասյանը և մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ վերջինիս պաշտոնում նշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:










