Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մարդկանց տարհանում են՝ ռումբի մասին ահազանգի պատճառով

11:14 • 04.09.14

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մարդկանց տարհանում են. անանուն զանգեր են ստացվել այն մասին, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր ներքին աղբյուրն օդանավակայանի ծառայություններում:

 

Ներքին աղբյուրը, մասնավորապես, ասել է, որ ուղևորների զանգվածային տարհանում է տեղի ունենում, որի պատճառը «պայթյունների սպառնալիքներով անանուն զանգերն» են:

 

Ոստիկաններն օդանավակայանի տարածքում աշխատանքներ են իրականացնում: